Գերմանիայի իշխանությունները 130 հազար ներգաղթյալ են «կորցրել» երկրի ներսում

19:20 • 26.02.16

Գերմանիայի իշխանություններին հայտնի չէ երկրում գրանցված առնվազն 130 հազար փախստականի գտնվելու վայրը: Նման տեղեկություն է տարածել երկրի ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Գերմանիայում 2015 թվականին գրանցված ավելի քան միլիոն փախստականից 13 տոկոսը չի հայտնվել ներգաղթյալների ընդունման այն կենտրոններ, ուր նրանց հասցեագրել են:

 

Բացի այդ, Գերմանիայի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Ֆրանկ-Յուրգեն Վայզեն նախօրեին հայտարարել է, որ երկրում մոտ 400 հազար մարդ է գտնվում, որոնց ինքնությունը իշխանություններին հայտնի չէ:

 

Նախօրեին Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատը պաշտպանել է երկրի միգրացիոն օրենսդրության խստացումը, ինչին ձգտում էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

 

Համաձայն ընդունած օրենքների՝ «անվտանգ» ներգաղթյալների դիմումները քննվելու են արագացված ռեժիմով:

 

Նոր օրենքներում գրված են նաև նոր չափորոշիչներ ներգաղթյալներին որոշելու համար, որոնք փախստական չեն, բայց, այնուամենայնիվ, չեն ենթարկվում արտաքսման մահապատժի կամ խոշտանգումների առնչությամբ:

 

Կարագացվի այդ թվում նաև դատապարտված օտարերկրացիների, ինչպես նաև այն ներգաղթյալների արտաքսումը, որոնք չունեն ապաստան ստանալու իրավունք:

Գերմանիայի իշխանությունները 130 հազար ներգաղթյալ են «կորցրել» երկրի ներսում