ԿԲ-ին հաջողվել է ստեղծել կայուն, վերահսկելի, զարգացած բանկային համակարգ. Հայկ Մնացականյան
ԵՊՀ Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Հայկ Մնացականյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ ՀՀ կենտրոնական բանկին հաջողվել է հետխորհրդային տարիներին ստեղծել կայուն, վերահսկելի, զարգացած և միջազգային չափանիշներին համապատասխան բանկային համակարգ, որն ունակ է սպասարկել փոքր, միջին և խոշոր հաճախորդների բանկային գործառնությունները: Անդրադառնալով ՀՀ բանկային համակարգում խոշորացման գործընթացներին՝ նա վստահեցնում է, որ բանկերի միացման արդյունքում չի կարող առաջանալ գերիշխող դիրքի խնդիր, քանի որ համակարգը բավականին մրցակցային է և դիվերսիֆիկացված: Հայկ Մնացականյանը նաև նշում է, որ չնայած ՌԴ-ից ստացվող տրանսֆերտների նվազումը բացասաբար է ազդել մասնավոր սպառման և տրանսֆերտներ ստացողերի եկամուտների և վարկունակության վրա, ՀՀ ֆինհամակարգի ցուցանիշները վկայում են, որ այն շարունակում է մնալ իրացվելի, կապիտալացված և կարող է դիմակայել հնարավոր ցնցումների։
- Պարո՛ն Մնացականյան, հետխորհրդային երկրներում, ո՞ր բանկային համակարգն է ամենակայացածը։
- Եթե նախկին ԽՍՀՄ-ում բանկային համակարգի զարգացումը կրում էր կենտրոնացված բնույթ, ապա դրա փլուզումից հետո անկախություն ձեռք բերած երկրների բանկային համակարգերի զարգացման միտումները և տեմպերը մոտ 25 տարվա գործունեության ընթացքում բավականին փոխվեցին: Ներկայումս նշված երկրներում բանկերի մի մասը դարձել են հզորագույն ֆինանսական հաստատություններ` դուրս գալով միջազգային շուկաներ, միևնույն ժամանակ մնացել են նաև այնպիսինները, որոնք ընդամենը փորձում են բավարարել բանկային գործունեության ապահովման նվազագույն պահանջները:
Իրականում բազմազան է համակարգի զարգացման աստիճանը բնութագրող ցուցանիշների համախումբը: Համադրելով հետխորհրդային երկրների բանկային համակարգերի զարգացման բնութագրիչներից հետևյալը՝ բանկային համակարգի ակտիվներ/ՀՆԱ ցուցանիշը, կարելի է փաստել, որ 2015թ. դրությամբ Ուկրաինայում այն կազմել է 80%, Հայաստանում` 71.2%, Ռուսաստանում մոտ 69.9%, Վրաստանում` 53%, Բելառուսում և Ղազախստանում` համապատասխանաբար 56% և 49%: Ցուցանիշը մատնանշում է ՀՀ բանկային համակարգի զարգացման բարձր տեմպերի մասին:
Բանկային համակարգի կայացվածության աստիճանը բնութագրող ցուցանիշների բազմազանությունից կցանկանայի կարևորել դրանցից ևս մեկը, այն է բնակչության մեկ շնչի հաշվով բանկային համակարգի ընդհանուր ակտիվների ծավալը: Համաձայն հայտնի վարկանշային կազմակերպության տվյալների Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով բանկային համակարգի ընդհանուր ակտիվների ծավալը 2015թ. կազմել է 2500 ԱՄՆ դոլար, որը վկայում է զարգացած բանկային համակարգի գոյության մասին: Համեմատության համար նշենք, որ Վրաստանում այն կազմում է մոտ 1750 դոլար, որի արդյունքում Վրաստանը համարվում է բանկային համակարգի զարգացման միջին մակարդակ ունեցող երկիր:
Ընդհանուր առմամբ յուրաքանչյուր երկրի ֆինանսական ծառայությունների մատուցման շրջանակները ածանցվում են տնտեսության զարգացման ներքին պահանջներից և միջազգային ինտեգրացիայի աստիճանից: Օբյեկտիվորեն պետք է նշել, որ չնայած դժվարությունների` ՀՀ կենտրոնական բանկին հաջողվել է հետխորհրդային տարիների ընթացքում ստեղծել կայուն, վերահսկելի, զարգացած և միջազգային չափանիշներին համապատասխան բանկային համակարգ, որում ընդգրկված ֆինանսական հաստատություններն ունակ են սպասարկել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին հաճախորդների բանկային գործառնությունները:
- Այսօրվա տենդենցը դեպի խոշորացում, արդյո՞ք ճգնաժամի, թե նոր մարտահրավերների հրամայական է
- Ներկայումս արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգում ապրանքների և ծառայությունների առևտրի, կապիտալի շարժի ազատականացումը հանգեցրել են միջազգային ֆինանսական շուկաների և ինստիտուտների գլոբալացման դրսևորումների խորացմանը: Աճող գլոբալացումը առաջ է բերել ֆինանսական ինստիտուտների կայունության ապահովման նոր խնդիրներ: Եթե նախկինում տարբեր տարածաշրջանների միջև բացասական ազդակների փոխանցումը հիմնականում տեղի էր ունենում արտաքին առևտրի միջոցով, ներկայումս կապիտալի շարունակության աճը հանգեցրել է փոխանցման մեխանիզմների առաջնայնության փոփոխության` ներառելով արժութային, վարկային և, ընդհանուր առմամբ, ֆինանսական հատվածը:
Հաշվի առնելով վերջին տարիների Համաշխարհային ֆինանսական զարգացումները` 2017թ. հունվարի 1-ից ՀՀ բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափի ավելացումը 30 մլրդ դրամ՝ ներկայում պահանջվող 5 մլրդ դրամի փոխարեն, պայմանավորված է ՀՀ ֆինանսական համակարգի ներկա և ապագա կայուն գործունեության և դինամիկ զարգացման պահանջով, բանկային համակարգի ֆինանսական միջնորդության խորացմամբ, ավանդատուների ապահովվածության երաշխավորմամբ: Այն, ըստ էության, կստեղծի ֆինանսական համակարգի կողմից ապագա ռիսկերի կլանման բավարար հնարավորություն: Կապիտալի մակարդակի բարձրացումը էապես կնպաստի նաև ՀՀ բանկերի միջազգային մրցունակության բարձրացմանը: Պետք է նշել, որ ներկայումս ՀՀ-ում գործող 21 բանկերից մոտ կեսի փաստացի ընդհանուր կապիտալը արդեն իսկ 20 մլրդ դրամին մոտիկ ցուցանիշ է:
Իհարկե, այս քաղաքականության արդյունքում որոշ առևտրային բանկեր կմիանան, քանի որ փոքր կապիտալով բանկերը կարող են հանդիսանալ միջազգային շուկաների բացասական ազդակների փոխանցման դիմակայման ամենաթույլ օղակները: Բայց Հայաստանում այդ բանկերի միացման արդյունքում չի կարող առաջանալ գերիշխող դիրքի խնդիր, քանի որ համակարգը բավականին մրցակցային է և դիվերսիֆիկացված: Խոշոր բանկերից 5-ը միասին ներկայացնում են համակարգի ակտիվների մոտ 44 տոկոսը: Կապիտալի համալրման պահանջը երկարաժամկետ հատվածում ֆինանսական շուկայի վրա դրական ազդեցություն կարող է ունենալ նաև բանկերի կողմից մատուցվող ծառայությունների գնային քաղաքականության վերանայման և բանկերի կողմից տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ:
Գործընթացը, իհարկե, մարտահրավեր է, սակայն այս մարտահրավերը ՀՀ ֆինանսական համակարգի երկարաժամկետ կայունության ապահովման, ֆինանսական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացման նոր հնարավորություն է:
- Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ՌԴ տնտեսությունում նկատելի անկում է գրանցվում: Սա անդրադառնում է նաև Հայաստան հասնող տրանսֆերտների վրա։ Որքանո՞վ է այս իրավիճակը սպառնում ներհայաստանյան ֆինանսական համակարգին։
- Ռուսաստանում նախորդ տարի գրանցված մոտ 4% տնտեսական անկումը պայմանավորված է ոչ միայն պատժամիջոցներով, այլև նավթի միջազգային գների կտրուկ անկմամբ, կապիտալի արտահոսքով, ինչպես նաև տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների բացակայությամբ:
Ընդհանուր առմամբ, ՌԴ տնտեսական անկման, ինչպես նաև ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված ՀՀ-ում 2015թ., ըստ վիճակագրական տվյալների, ֆիզիկական անձանց բանկային համակարգով դրամական փոխանցումների զուտ դոլարային արժեքը կրճատվել է 35,8%-ով: Առիթ է եղել նաև նշելու, որ նվազումը հիմնականում արտացոլում է ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու և եվրոյի փոխարժեքների արժեզրկման փաստը, մինչդեռ հենց ռուբլով և եվրոյով արտահայտված փոխանցումների ծավալները 2015թ-ին ավելացել են համապատասխանաբար՝ 6.8% և 5.1%, որոնք կազմում են ոչ առևտրային բնույթի փոխանցումների շուրջ 70%: Բացի դրանից ՀՀ դրամի փոխարժեքի արժեզրկման պայմաններում ոչ առևտրային փոխանցումների նվազումը դրամային արտահայտությամբ 2015թ-ին կազմել է շուրջ 20%, իսկ տարեվերջին` դեկտեմբերին նախորդ տարվա համեմատ շուրջ 3.3%-ով ավելին է եղել: Նշվածը վկայում է, որ ՀՀ արժութային շուկայում այս ուղով ձևավորվող արտարժույթի առաջարկն, ըստ էության, չի կրճատվել, որն էլ ունեցել է իր դրական ազդեցությունը արժույթի փոխարժեքի համեմատաբար կայուն մակարդակի ապահովման վրա:
Իհարկե, պետք է նշել նաև, որ ընդհանուր տրանսֆերտների նվազումը բացասական ազդեցություն է ունեցել մասնավոր սպառման, ինչպես նաև տրանսֆերտներ ստացող ընտանիքների եկամուտների մակարդակի և վարկունակության վրա: Ստեղծված իրավիճակում բնական է, որ ՀՀ ֆինանսական հաստատությունները հիմնականում վերանայել են իրենց վարկավորման պայմանները` փորձելով նվազեցնել հնարավոր վնասները:
Չնայած առաջացած օբյեկտիվ դժվարությունների` ՀՀ ֆինանսական համակարգի ցուցանիշները վկայում են, որ այն շարունակում է մնալ բավականին իրացվելի, կապիտալացված և կարող է դիմակայել հնարավոր ցնցումների` հաշվի առնելով նաև կապիտալի ավելացման արդիական պահանջը:
- Պղնձի համաշխարհային գների նվազումն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ հանքարդյունաբերական ոլորտի վրա։
- Հանքարդյունաբերությունը էական կշիռ ունի ՀՀ արտահանման կառուցվածքում: Ոլորտի զարգացման վրա ազդող կարևորագույն գործոններից մեկը մետաղների՝ այդ թվում, պղնձի միջազգային գների միտումներն են: Վերջին 4-5 տարիների ընթացքում դիտարկվում է պղնձի գների մոտ 36% նվազում, որի արդյունքում 2015թ. պղնձի միջին տարեկան գինը կազմել է մոտ 5500 ԱՄՆ դոլար՝ 1 տոննայի դիմաց: Միայն 2014 թ. համեմատ այն նվազել է ավելի քան 13%-ով:
Չնայած գների նվազմանը՝ ՀՀ-ից պղնձի հանքաքարի արտահանման ֆիզիկական ծավալները աճել են: Վերջին 10 տարվա ընթացքում արձանագրված ամենազգալի աճը (67%)՝ արձանագրվել է 2015 թվականի ընթացքում, պայմանավորված Թեղուտի հանքավայրի շահագործման մեկնարկով: Այդուհանդերձ, գների մակարդակի զգալի նվազումը ազդել է արտահանումից ստացվող միջոցների ծավալների վրա:
Առաջիկա տարիների համար ևս տարբեր միջազգային կառույցներ կանխատեսում են մետաղների միջազգային գների նվազում՝ համաշխարհային ցածր տնտեսական աճի և համաշխարհային պահանջարկի նվազման տեմպերից ելնելով:
Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական ձեռնարկությունների եկամուտների հիմնական մասը ստացվում է մետաղների արտահանումից, գների հետագա նվազումը հանգեցնելու է նաև հանքարդյունաբերական ձեռնարկությունների շահութաբերության և իրացվելիության անկմանը: Արդյունքում, կարող են հետաձգվել ներդրումային ծրագրերի իրականացումը, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել հանքարդյունաբերական ոլորտի աճի տեմպերի, զբաղվածության մակարդակի և տնտեսական այլ ցուցանիշների նվազմանը:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 11:14 • 25.11.24 Կենսաթոշակային ֆոնդի ծավալը հասել է 1 տրիլիոնի, մասնակիցները 525,000-ից ավելին են․ ԿԲ փոխնախագահ
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրավունք 15:55 • 25/11 ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Ըստ քննիչների՝ 1998 թվականին Թաթուլյանը ստեղծել է հանցավոր համայնք, որի նպատակն է եղել շորթումը, գողությունը և սպանությունը։ Նա խմբի ղեկավարման գործում ներգրավել է Անդրոնիկ Մումջյանին և մի քանի այլ մարդկանց. յուրաքանչյուրն ունեցել է իր դերակատարումը։ Խ
-
Իրադարձային 16:17 • 25/11 Պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոններ Լաշա Թալախաձեն և Հենո Պետրիաշվիլին չեն կարողացել ինքնուրույն քվեարկել նիստի ժամանակ Օլիմպիական չեմպիոններ Հենո Պետրիաշվիլին ըմբիշ և Լաշա Թալախաձեն ծանրորդ, որոնք այժմ Վրաստանում իշխող կուսակցության պատգամավորներ են, չեն կարողացել ինքնուրույն քվեարկել խորհրդարանի առաջին նիստում Նրանց օգնել են խորհրդ
-
Տնտեսություն 11:02 • 25/11 Մի շարք ոլորտների տնտեսվարողների գործունեությունը կներառվի շրջանառության հարկ չվճարողների ցանկում. նրանց հարկային բեռը կբարձրանա. Մեսրոպ Առաքելյան «Դիմել եմ կառավարությանը օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել։ Միևնույն ժամանակ, կոչ եմ անում այս ոլորտների ներկայացուցիչներին այս հիմքով պաշտպանել իրենց շահերը՝ օրենքն ընդունելու դեպքում ընդհուպ դիմել ՍԴ»,- գրել է Առաքելյանը:
-
Քաղաքականություն 13:32 • 25/11 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը. ներկա են եղել միայն իշխանական պատգամավորները Վրաստանի 11րդ գումարման խորհրդարանը ստանձնել է լիազորությունները, և, համապատասխանաբար, դադարեցվել են նախորդ գումարման օրենսդիր մարմնի լիազորությունները։ Նիստին ներկա է եղել «Վրացական երազանք» կուսակցութ
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 19:56 • 24/11 «Հեզբոլլահը» հրթիռային հարված է հասցրել Իսրայելի ռազմական հետախուզության բազային «Հեզբոլլահի» մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ մի խումբ անօդաչու թռչող սարքեր հարձակվել են իսրայելական բանակի գործողությունների շտաբի վրա՝ Լիբանանի սահմանի մոտ գտնվող Միտուլա բնակավայրում: Իսկ Ակկո քաղաքում հրթիռային հարված է հասցվել Շարագա ռազմաբազային։
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Սպորտ
-
17:40 • 25.11.24 «Բարսելոնա»-ի՝ 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստները․ Goal
-
15:41 • 25.11.24 Ամորիմը ՄՅՈւ-ի՝ 21-րդ դարի ռեկորդակիր
Իրադարձային
-
19:34 • 25.11.24 Կոթի գյուղում տուն է այրվել մասնակի
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»
Քաղաքականություն
-
17:45 • 25.11.24 Հովիկ Աղազարյանը հանդիպել է ԱԺ նախագահի հետ
Իրավունք
-
19:16 • 25.11.24 ՆԳՆ-ն միանում է գենդերային բռնության դեմ քարոզարշավին
Ժամանց
-
13:59 • 22.11.24 Շերը ոճային փոփոխության է դիմել՝ դառնալով շիկահեր (լուսանկարներ)