Իտալիայի սենատն ընդունել է նույնասեռ քաղաքացիական միությունների մասին օրինագիծը
Իտալիայի սենատը փետրվարի 25-ին օրենքի նախագիծ է ընդունել, որն օրինականացնում է նույնասեռականների քաղաքացիական միությունները։ Նախաձեռնության օգտին քվեարկել է 173 սենատոր, 71-ը դեմ է քվեարկել, գրում է meduza.io-ն:
Այժմ փաստաթուղթը քննարկման կդրվի իտալական խորհրդարանի ստորին պալատում։
Փաստաթուղթը նախատեսում է Իտալիայում ցանկացած տեսակի քաղաքացիական միությունների գոյություն՝ ինչպես հետերոսեքսուալ, այնպես էլ նույնասեռական: Նախկինում քաղաքացիական միությունները, այդ թվում՝ նույնասեռական զույգերի համար, ընդունվում էին երկրի միայն առանձին քաղաքների և շրջանների կողմից:
Օրենքի նախագիծը երաշխավորում է քաղաքացիական միության անդամներին ժառանգելու, հանգուցյալ զուգընկերոջ թոշակը ստանալու և ազգանունը փոխելու իրավունքները:
Նախագիծն ընդունվել է այն բանից հետո, երբ դրանից հեռացվել են որդեգրման իրավունքի և հավատարմության երդում տալու անհրաժեշտության մասին կետերը: Վերջինս, նախաձեռնության քննադատների կարծիքով, ամուսնական միության նշան է։










