ՌԴ-ում թոշակառու վետերանին սպանած հայը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել
ՌԴ Ստավրոպոլի երկրամասի դատարանը հրապարակել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից 84-ամյա թոշակառուին սպանելու համար մեղադրվող Հայաստանի քաղաքացի Մարտին Անտոնյանի դատավճիռը։
Ինչպես տեղեկացնում է newsru.com-ը, Անտոնյանը ճաղերի հետևում կանցկացնի 19 տարի։ Նա իր պատիժը կկրի հատուկ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Նա նաև 200 հազար ռուբլու չափով տուգանք է վճարելու։
Անտոնյանն ինքն իրեն մեղավոր է ճանաչում միայն ավազակային հարձակման համար։
2009 թվականի նոյեմբերի 25-ին Կիսլովոդսկի իր բնակարանում մահացած էր հայտնաբերվել 84-ամյա վետերան, հաշմանդամ Ալեքսանդր Շտամովը։
Տարեց տղամադու ձեռքերը կապված էին եղել, բերանը՝ փակված, իսկ գլխին պոլիէթիլենային տոպրակ էր անցկացված եղել, որը կապվել էր հեռախոսի լարով։
Տնից գողացվել էր 27 հազար ռուբլի և վետերանի պարգևները։
Թոշակառուի մարմինը հայտնաբերել էր նրա կինը, որը հարձակման պահին խանութում էր եղել։
Պարզվել էր, որ վետերանի սպանության հետ կապ ունեն նրա խորթ դուստրը՝ Նատալիա Չուդինցովան, նրա ընկերուհին՝ Ելենա Իբակովան, ու նրանց ծանոթ Մարտին Անտոնյանը։
Չուդինցովան համախոհներին համոզել է հայրացուի վրա ավազակային հարձակում իրականացնել։ Նրանք ներխուժել են բնակարան ու հարձակվել են վետերանի վրա, սակայն Անտոնյանը խախտել է պայմանավորվածությունն ու խեղդել է տուժածին։










