Ֆրանսիայում 29-ամյա աղջկա են ձերբակալել՝ նախարարին ուղղված սիրային նամակների համար

13:27 • 26.02.16

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ աղջկա, ով մի քանի ամիս շարունակ սիրային նամակներ և էրոտիկ լուսանկարներ է ուղարկել երկրի էկոնոմիկայի նախարար Էմանուել Մարկոնին, գրում է midilibre.fr-ն։

 

Նախարարը ստիպված է եղել ոստիկանություն դիմել նամակների մեծ թվի պատճառով։

 

Քաղաքական գործչին նամակներ և լուսանկարներ է ուղարկել Ժյուվինյակում բնակվող Գաբոնից 29-ամյա մի աղջիկ: Նրա տանը խուզարկություն են իրականացրել, ինչպես նաև առգրավել են նրա համակարգիչը և հեռախոսը:

 

Քննությունն արդեն եզրակացության է եկել, որ աղջիկը վտանգ չի ներկայացնում: Այնուամենայնիվ, նրա նկատմամբ կկիրառվի սեռական բնույթի հետապնդումների մասին գործերի հետաքննությունների կարգ:

 

«Դրանք եղել են էրոտիկ հաղորդագրություններ, նամակներ, որտեղ նա սեր է խոստովանել: Այնտեղ եղել են նաև նրա լուսանկարները, բայց մենք մանրամասները չենք ներկայացնի»,- հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը։

 

Ֆրանսիայում 29-ամյա աղջկա են ձերբակալել՝ նախարարին ուղղված սիրային նամակների համար