Երկու ներգաղթյալներ փորձել են կախվելու միջոցով ինքնասպան լինել Աթենքի կենտրոնում (լուսանկարներ)

12:18 • 26.02.16

Պակիստանից 2 ներգաղթյալներ փորձել են կախվել Հունաստանի մայրաքաղաքի հրապարակներից մեկում, գրում է The Daily Mail-ը։

 

Ինքնասպանության փորձը ժամանակին կանխել են անցորդները: Ներգաղթյալներից մեկին դուրս են բերել պարանի օղակից արդեն անգիտակից վիճակում: Երկու տղամարդկանց տեղափոխել են հիվանդանոց։

 

Ականատեսների համաձայն` նախքան կախվելը, պակիստանցիները հայտարարել են, որ այդ քայլին իրենց դրդել է Մակեդոնիայի հետ սահմանին հասնելու անհնարինությունը:

 

Հունաստանում ներկայում կուտակվել է մոտ 20.000 ներգաղթյալ։ Նրանք չեն կարողանում առաջ շարժվել, քանի որ Մակեդոնիան փետրվարի 22-ին փակել է իր հարավային սահմանը, որտեղ մանրակրկիտ ստուգումներից հետո անցնում է օրական ոչ ավելի, քան 200 մարդ:

 

Փախստականներին տեղավորում են մարզադաշտերում, կազմակերպում են սնունդ բաժանելու կետեր, որոնց մոտ հսկայական հերթեր են կուտակվում։
 

Two desperate men yesterday attempted to hang themselves in a square in the centre of Athens as frustrations grew with border closures

Greek officials estimate 20,000 migrants have been stranded there after neighbouring Macedonia abruptly shut its border on Monday to anyone not Syrian or Iraqi

 

 

 

 

Երկու ներգաղթյալներ փորձել են կախվելու միջոցով ինքնասպան լինել Աթենքի կենտրոնում (լուսանկարներ)