Մոսկվայից Թաիլանդ թռչող Boeing ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Տաշքենդում
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից Փհուկետ ուղևորվող «Ազուր-Էյր» ավիաընկերության Boeing 767-300 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Տաշքենդում՝ շարժիչում յուղի ցածր մակարդակի սենսորի աշխատելուց հետո, հաղորդում է gazeta.ru-ն։
Նախնական տեղեկություններով՝ 327 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Տաշքենդում երևանյան ժամանակով 04:38-ին։
Այժմ ավիաընկերությունը պատրաստվում է երկու պահեստային ինքնաթիռ տրամադրել ուղևորներին տեղ հասցնելու համար։










