Սիրիայում հրադադարին համաձայնել է ավելի քան 100 ընդդիմադիր խմբավորում

20:39 • 26.02.16

Սիրիական ընդդիմության` բանակցությունների հարցերով բարձրագույն հանձնաժողովը հայտարարել է, որ փետրվարի 27-ից հրադադար սահմանելուն համաձայնություն տված ընդդիմադիր խմբավորումների թիվը գերազանցել է 100-ը, և այդ թիվը շարունակում է աճել:

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` այս մասին հեռախոսով հայտնել է բանակցությունների հարցերով բարձրագույն հանձնաժողովի ներկայացուցիչ Ռիյադ Ագան:


Նրա խոսքով` հանձնաժողովն ուրբաթ մտադիր է հրապարակել բոլոր խմբավորումների ամբողջական ցուցակը, որոնք համաձայն են հրադադարին:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 97 ընդդիմադիր խմբավորում է համաձայնել հրադադարին:

 

 

 

Սիրիայում հրադադարին համաձայնել է ավելի քան 100 ընդդիմադիր խմբավորում