Երևանի «Մալաթիա» տոնավաճառի մեծաթիվ աշխատակիցներ փակել էին Անդրանիկի փողոցը՝ պահանջելով իջեցնել վարձավճարները (լուսանկարներ, տեսանյութեր)

13:05 • 26.02.16

Երևանի «Մալաթիա» տոնավաճառի մեծաթիվ աշխատակիցներն ի նշան բողոքի փակել են Անդրանիկի փողոցը:

14.25


«Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Մարտիրոսյանը առևտրականների հետ բանակցությունների արդյունքում համաձայնեց իջեցնել վարձավճարները 20 հազ.-ական դրամներով, սակայն այլևս որևէ մեկի փոխարեն չանել հաշվապահություն: 



«Որոշ տեղերում արդեն մի քանի ամիս առաջ 20 հազ. դրամ նվազեցրել էինք տեղի վարձը, ու հիմա ևս 20 հազ. իջեցնում ենք բոլորի տաղավարների համար, բայց հաշվապահությունը կանեք ինքներդ: Չեմ պատրաստվում այլևս ոչ մեկիդ համար վազել, առավել ևս որ ոչ մի բարդ բան չկա, ընդամենը պետք է հաշվեք, ձեր առևտրի 5%-ը վճարեք: Բոլորդ էլ ավարտած մարդիկ եք, կկարողանաք հաշվել, իսկ եթե չէ, խնդրեք մեկին՝ կհաշվի, էդտեղ առանձնապես անելիք չկա»,-ասաց նա: 

Սակայն առևտրականներին դուր չեկավ այս պայմանը և նրանք հայտարարեցին, որ ոչինչ չեն շահում արդյունքում, քանի որ իրենց համար հավելյալ դժվարություն է առաջանում: 

«Մենք ուզում ենք, որ դուք շարունակեք անել հաշվապահությունը, բայց մի փոքր իջնեցնեք վարձավճարները»,-ասաց նրանցից մեկը: 

Սամվել Մարտիրոսյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր աշխատանք իր գինն ունի և ինքը չի պատրաստվում անվճար հաշվապահություն անել շուրջ 1000 մարդու համար: 

Առևտրականներից մեկի դիտարկմանը, թե ինչ են անելու, երբ հարկայինից գան ու պահանջեն իրենց համար ցանկալի թիվ ցույց տալ, տնօրենը պատասխանեց. «Ես չեմ ուզում ձեզ ուղղորդել ոչ նախագահական, ոչ կառավարություն, բայց դա իմ խնդիրը չէ, դրա համար բողոքեք այլ վայրում»: 

Սամվել Ավետիսյանը նաև հիշեցրեց, որ ինքը պարբերաբար իջեցրել է վարձավճարները, վերջին անգամ մոտ 5 ամիս առաջ և պատրաստ էր նույնն անել գարնան սկզբին, եթե մարտի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում պարզ դառնար, որ առևտուր չկա շուկայում: 

«Սակայն դուք իմ ընդառաջումներին պատասխանեցիք փողոց փակելով, շատ շնորհակալ եմ ձեզ, բայց կուզեի իմանալ՝ ո՞վ ձեզ դրդեց փողոց փակել, դժվա՞ր էր գայիք այսպես քննարկեինք»,-ասաց նա: 

Սամվել Մարտիրոսյանը նաև հիշեցրեց, որ սա բիզնես է, և յուրաքանչյուր մարդ պետք է փորձի գումար աշխատել, իսկ ինքը չի պատրաստվում տուժել, ավելին՝ խոստանում է աշխատողներին զբաղվել շուկայի մարքետինգով, մասնավորապես գովազդ անել:


13.40


Ոստիկանությունից Tert.am-ին հայտնեցին, որ բերման ենթարկվածներ չկան։



13.31



«Մալաթիա» տոնավաճառի մի քանի աշխատակիցներ բարձրացել են տնօրենի սենյակ՝ բանակցելու վարձավճարների նվազեցման հարցի շուրջ:





Նրանք ցանկանում էին, որ իրենց հետ տնօրենի սենյակ բարձրանան նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները, սակայն տոնավաճառի անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին:

Այս պահին բոլորը սպասում են բանակցությունների ավարտին:

Ոստիկանները քիչ առաջ բացեցին տոնավաճառի հարակից փողոցը և այժմ ակցիայի մասնակիցները իրենց բողոքի ձայնը շարունակում են բարձրացնել տոնավաճառի դիմաց:


13.05



Երևանի «Մալաթիա» տոնավաճառի մեծաթիվ աշխատակիցներն ի նշան բողոքի փակել են Անդրանիկի փողոցը:

Նրանք պահանջում են իջեցնել վարձավճարները՝ 120 000-ից դարձնել 80 000 ՀՀ դրամ։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։ Ոստիկանները ուժ են գործադրում՝ քաղաքացիներին երթևեկելի մասից դուրս բերելու համար։ 

Տնօրեն Սամվել Ավետիսյանը հանդիպեց ցուցարարների հետ։ Նա նշեց, որ իջեցումը հնարավոր չէ, սակայն առաջարկեց աշխատակիցներին 10 հոգանոց խումբ կազմել՝ ղեկավարության հետ հանդիպման համար։ 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանի «Մալաթիա» տոնավաճառի մեծաթիվ աշխատակիցներ փակել էին Անդրանիկի փողոցը՝ պահանջելով իջեցնել վարձավճարները (լուսանկարներ, տեսանյութեր)