Իտալական «Ռոման» ազատել է ակումբի աշխատակցուհուն սոցցանցում «լայքի» պատճառով

20:22 • 26.02.16

Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքից հեռացնել ակումբային հեռուստաալիքի հաղորդավարուհուն` Facebook-ում դրված «լայքի» համար:

 

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` հաղորդավարուհի Ֆրանչեսկա Բրիենզան սոցցանցում հավանել է գրառումը, որում թիմի մարզիչ Լուչանո Սպալետիին առաջարկվում է «ցատկել կամրջից»:


Գրառումը սոցցանցում կատարել էին «Ռոմայի» նախկին առաջատար Ֆրանչեսկո Տոտիի երկրպագուները վերջինիս և Սպալետիի հակամարտության վերաբերյալ, որն էլ նրան դուրս է թողել թիմից:


Հաղորդավարուհին ավելի ուշ թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ ափսոսում է թույլ տված սխալի համար, իսկ «լայքը» վերաբերում էր միայն գրառմանը կից լուսանկարին:

 

 

Իտալական «Ռոման» ազատել է ակումբի աշխատակցուհուն սոցցանցում «լայքի» պատճառով