Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի դեմ մարտերը կարող են ամեն ինչ փոխել Միջին Արևելքում. The Fiscal Times
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ երկու ճակատագրական մարտերը կարող են փոխել ուժերի հավասարակշռությունը Միջին Արևելքում։ Սիրիայի ամենամեծ քաղաք Հալեպը և Իրաքի երկրորդ ամենամեծ քաղաք Մոսուլը վտանգի տակ են, գրում է The Fiscal Times-ը։
Իրավիճակն օգտագործում է ԱՄՆ-ի դաշնակից Թուրքիան, որը վտանգում է Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան ԻՊ-ի դեմ պայքարում և ավելի շատ դժվարություններ է ստեղծում Արևմուտքի և Ռուսաստանի միջև։
Սիրիայի քրդերն ԱՄՆ-ի ամենահավատարիմ դաշնակիցն են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում, գրում է The Fiscal Times-ը։ Որքան շատ են թուրքերը ռմբակոծում նրանց, այնքան ավելի շատ են նրանք աջակցություն խնդրելու։ Բայց քանի դեռ ԱՄՆ-ն խուսափում է աջակցություն տրամադրելուց, քրդերն օգտվում են ռուսական օդային հարվածներից: Եթե դրա հետևանքով քրդերը սկսեն համագործակցել Ռուսաստանի և Սիրիայի իշխանությունների հետ, ԻՊ-ի դեմ գործող ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան կարող է վտանգի ենթարկվել։
Այս զարգացող իրավիճակում շատ բան է վտանգված ԱՄՆ-ի և Արևմուտքի համար: ԻՊ-ին հաղթելը թանկ նախաձեռնություն է՝ և՛ ռազմական, և՛ քաղաքական առումով: Բայց եթե ԱՄՆ-ի դաշնակիցները կորցնեն իրենց հավատը կոալիցիայի հարցում, ԻՊ-ն ավելի շատ տարածք կգրավի և ավելի մեծ կարևորություն կստանա, ինչը նշանակում է, որ ողջ աշխարհից ավելի շատ մարդիկ կցանկանան անդամագրվել կազմակերպությանը։










