Մեքսիկայի հետ սահմանին պատն է՛լ ավելի բարձր կլինի` նախկին նախագահի հայտարարություններից հետո. Դոնալդ Թրամփ

11:12 • 26.02.16

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը խոստանում է, որ պատը, որն ինքը մտադիր է կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, է՛լ ավելի բարձր կլինի՝ այդ երկրի նախկին նախագահի վիրավորական հայտարարություններից հետո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Այդ պատն այժմ 3 մետրով ավելի բարձր կլինի»,- ասել է Թրամփը` մեկնաբանելով Մեքսիկայի նախկին նախագահ Վիսենթե Ֆոքս Քեսադայի արտահայտությունները, ով քննադատել է դրա կառուցման պլանը:

 

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ 12 մետր բարձրությամբ պատը բավական կլինի: Միլիարդատերն ավելացրել է նաև տվյալ նախագծի արժեքը` ասելով, որ եթե ինքը կառուցի այդ պատը, այն կարժենա 10-12 մլրդ դոլար: Նախկինում նա ասում էր, որ պատի կառուցման համար բավական կլինի 8 մլրդ դոլարը:

 

Իր մեկ այլ ելույթում Թրամփը հայտարարել է, որ երկրի սահմանները նման են շվեյցարական պանրի, քանի որ բազմաթիվ անցքերի միջով անօրինական ներգաղթյալներ են մտնում:


«Առնվազն 11 մլն մարդ է հայտնվել երկրում անօրինական ճանապարհով»,- նշել է միլիարդատերը:
 

Մեքսիկայի հետ սահմանին պատն է՛լ ավելի բարձր կլինի` նախկին նախագահի հայտարարություններից հետո. Դոնալդ Թրամփ