Լոռու մարզում հրդեհել են սպանության մեջ կասկածվողին պատկանող առանձնատունը. Shamshyan.com
Փետրվարի 27-ին Լոռու մարզի Վահագնի գյուղում հրկիզել են Արմեն Կախյանին պատկանող տունը, ով հետախուզվում է Վահագնի գյուղի բնակիչ, 44-ամյա Նվեր Քոչինյանին հրազենով սպանելու կասկածանքով, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ այրվել են երկհարկանի տան 2 ննջասենյակները և, ըստ նախնական տեղեկությունների, կրակը տուն են շպրտել պատուհանները կոտրելուց հետո, սակայն տանը ոչ ոք չի եղել:
Տունը և հարակից տարածքը շրջապատված է ոստիկանության Վանաձորի և Գուգարքի բաժնի աշխատակիցների կողմից, որոնց աշխատանքները ղեկավարում են Վանաձոի ոստիկանապետ Էրիկ Շարմազանովը և Գուգարքի ոստիկանապետի օպերգծով տեղակալը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։










