Սիրիայի բանակը հաստատել է Դամասկոսի բնակելի թաղամասերի ռմբակոծությունը

19:44 • 27.02.16

«Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորման զինյալները, որոնք առնչություն ունեն «Ալ Կաիդա» և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների հետ, ականանետային հարձակման են ենթարկել Դամասկոսի բնակելի թաղամասերը: Այս մասին РИА Новости-ին հայտնել է սիրիական ռամական աղբյուրը:

 

«Ահաբեկիչները ականանետերից ռմբակոծել են Դամասկոսի  բնակելի թաղամասերը, խաղաղ բնակչության շրջանում զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել», - հայտնել է գործակալության զրուցակիցը:


Սիրիական բանակի հրամանատարությունը հաստատել է մայրաքաղաքի բնակելի թաղամասերի ռմբակոծությունը, որն իրականացրել են հրադադարի մասին համաձայնության մաս չկազմող խմբավորումները: 


 

Սիրիայի բանակը հաստատել է Դամասկոսի բնակելի թաղամասերի ռմբակոծությունը