Ադրբեջանում բնիկ ազգությունների նկատմամբ գործադրվում են ճնշումներ. Արա Պապյան

12:44 • 27.02.16

Ադրբեջանի տարածքում այսօր ապրող բնիկ ազգությունների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, այս մասին այսօր «Ադրբեջանական հանրապետության բնիկ ժողովուրդները, իրականություն և հեռանկար» խորագրով Կովկաս-կասպիական տարածաշրջանի ինստիտուտի և «Մոդուս վիվենդի» կենտրոնի կազմակերպած կլոր-սեղան քննարկման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:


«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը նշեց, թե նման քննարկումները նպատակ ունեն օգնել բնիկ ժողովուրդներին, որպեսզի նրանց ինքնագիտակցությունը  բարձրանա:


«Մենք իրենց համար գիտակցությունը բարձրացնում ենք, գրքեր ենք տպել, քննարկումները հնարավորություն են տալիս թալիշ մտավորականությանն արտահայտելու: Այդ հնարավորությունն իրենք չունեն Ադրբեջանում իրենք ճնշված են և չեն կարող արտահայտել ի վերջո այն միտքը, որ կան ժողովուրդներ, որոնց հետո մենք կարող ենք համագործակցել»,- ասաց նա:
 


Ըստ նրա պաշտոնական հստակ վիճակագրություն չկա, թե Ադրբեջանում որքան բնկիչ ազգություններ կան. «Որովհետև ըստ Ադրբեջանի՝ թալիշները 200 հազար չկան, բայց նույն ամերիկյան տվյալներով, թալիշները կես միլիոն են հաշվում, իսկ թալիշներն իրենց մինչև երկու միլիոն են հաշվում»:

 
Ադրբեջանում բնիկ ազգությունների նկատմամբ գործադրվում են ճնշումներ. Արա Պապյան