Բակո Սահակյանը հանդիպել է Գարեգին Բ–ի հետ

11:00 • 27.02.16


 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 26-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Երկրի ղեկավարը կարևորել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դերը հայոց անկախ պետականության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման և հայ ազգային ինքնության պահպանման տեսանկյուններից:


Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ:



 

Բակո Սահակյանը հանդիպել է Գարեգին Բ–ի հետ