Հակառակորդն այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց. ԼՂՀ ՊՆ

10:54 • 27.02.16

 

Փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:

 

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, միաժամանակ ՊԲ հակաօդայինները Ադրբեջանի օդային տարածքում հավաստանշել են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և վստահորեն հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:
 

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել հանրապետության օդային և ցամաքային սահմանները:


 

Հակառակորդն այս գիշեր հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց. ԼՂՀ ՊՆ