Տիգրան Համասյանի բարեգործական համերգն ավարտվել է, դրամահավաքը շարունակվում է

18:03 • 27.02.16

Աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը այսօր Գյումրիի տնակային թաղամասում բացօթյա բարեգործական համերգից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին 13 ընտանիքի են փորձում օգնել, հույս ունեն՝ բոլորին էլ կկարողանան:


«Այդքան էլ կարևոր չէ, թե ինչ ռեպերտուար է ընտրված, կարևոր է, թե ինչ զգացողությամբ եմ նվագում: Ճիշտն ասած, մտածում էի, որ ամբողջովին նոր ռեպերտուար նվագեմ, քանի որ նոր տներ ստանալու հետ գործ ունենք, բայց միաժամանակ, քանի որ չէի ուզում ինչ-որ անպատրաստ բան լիներ, որոշեցի, որ և՛ նոր, և՛ հին ստեղծագործություններից լինեն»,-ասաց Տիգրան Համասյանը:

 

Նշենք, որ Գյումրու անօթևանների տնակների հարևանությամբ Տիգրան Համասյանի բարեգործական համերգն արդեն ավարտվել է, սակայն դրամահավաքը շարունակվում է:
Դրամահավաքին մասնակցելու համար այցելեք այս հղումով:

 

Հիշեցնենք, որ դրամահավաքը շարունակվելու է կիրակի՝ ժամը 17:00-ից Երևանի Հյուսիսային պողոտայի սկզբնամասում:


 

Տիգրան Համասյանի բարեգործական համերգն ավարտվել է, դրամահավաքը շարունակվում է