Սիրիական Համա նահանգում ահաբեկչություն է տեղի ունեցել

12:57 • 27.02.16

Սիրիական Համա նահանգի Սալամիա քաղաքի մոտակայքում ահաբեկչություն է տեղի ունեցել. մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, 4-ը ստացել են վնասվածքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությանը հղումով։

 

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել։

 

Նշենք, որ Սիրիայի ժամանակով կեսգիշերից պաշտոնապես ուժի մեջ է մտել երկար սպասված հրադադարը Սիրիայի կառավարական զորքերի և զինված ընդդիմության ջոկատների միջև։
 

Հրադադարի ռեժիմի հաստատման հույսերը հայտնվել էին երկուշաբթի, երբ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները հանդես եկան Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։

 

Համաձայն հայտարարության, որն արդեն ստացել է Դամասկոսի, ընդդիմադիր մի շարք խմբավորումների և Սիրիայի աջակցության միջազգային խմբի մի շարք երկրների հավանությունը, հրադադարը չի տարածվի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան- Նուսրա», ինչպես նաև այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ահաբեկչական են ճանաչվել։

Սիրիական Համա նահանգում ահաբեկչություն է տեղի ունեցել