Վաշինգտոնում տղամարդը սպանել է իր ընտանիքի 4 անդամներին, այնուհետ ինքնասպան եղել

09:39 • 27.02.16

ԱՄՆ Վաշինգտոն նահանգում ամերիկացին գնդակահարել է իր ընտանիքի 4 անդամներին և ինքնասպանություն գործել։ Փրկվել է միայն մի աղջիկ, ով, հավանաբար, մարդասպանի դուստրն է, հայտնել է Մեյսոն շրջանի ոստիկանությունը:

 

Հանցագործն անձամբ է զանգահարել իրավապահներին` հայտնելով, որ սպանել է իր ընտանիքին: Ժամանելով դեպքի վայր` ոստիկանության հատուկ ջոկատը բանակցություններ է սկսել, որոնք տևել են մոտ 3 ժամ, պարզաբանել է շրջանի շերիֆի օգնական Ռայան Սփերլինգը:

 

Նրա խոսքով, երբ ոստիկանները ներխուժել են տուն, չափազանց ուշ է եղել: Ողբերգությունը տեղի է ունեցել խոշոր քաղաքներից և բնակելի կետերից հեռու վայրում։ Տնամերձ հողատարածքով տանը եղել են նաև 11 նկուղային շինություններ: Ոստիկանությունը բավականին ժամանակ է անցկացրել և զննել, որպեսզի համոզվի, որ ներսում զինված համախոհներ չկան, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

Վաշինգտոնում տղամարդը սպանել է իր ընտանիքի 4 անդամներին, այնուհետ ինքնասպան եղել