Մադուրոն խնդրել է Բարաք Օբամային չեղարկել Վենեսուելայի հանդեպ սահմանված պատժամիջոցները
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` խնդրելով չեղարկել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները՝ որպես բարի կամքի դրսևորում, գրում է Газета-ն:
«Ես հուսով եմ, որ նախագահ Օբաման կչեղարկի պատժամիջոցներն ընդդեմ Վենեսուելայի և կընդունի Մաքսիմիլիան Սանչես Արվելաիսի հավատարմագրերը՝ Վենեսուելայի հետ լավ հարաբերություններ հաստատելու հարցում ի նշան բարի կամքի դրսևորման»,- ասել է Մադուրոն:
Վենեսուելայի հանդեպ պատժամիջոցները սահմանվել են 2015թ. մարտին` երկրում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ-ի անհանգստությունների պատճառով։










