Պայթյուններ Բաղդադի շուկաներից մեկում. կան բազմաթիվ զոհեր

19:01 • 28.02.16

Իրաքի մայրաքաղաքի շուկաներից մեկում պայթյուններ են որոտացել, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր:

BBC-ն հայտնում է, որ թիրախը եղել է Բաղդադի արևելքի Սադր Սիթի շիական թաղամասը: Ներկա դրությամբ կա առնվազն 24 զոհ:

ԶԼՄ-ները հայտնում են, որ պայթյուններն իրականացրել են մոտոցիկլետներով մահապարտ ահաբեկիչները:

Առայժմ ոչ ոք պատասխանատվությունը չի ստանձնել, սակայն ըստ ամենայնի սա Իսլամական պետության ձեռքի գործն է՝ հիմնականում սուննիական խմբավորման, որը հաճախ է շիաներին թիրախ դարձնում

Պայթյուններ Բաղդադի շուկաներից մեկում. կան բազմաթիվ զոհեր