Բրիտանական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ֆրանսիայում

11:08 • 28.02.16

British Airways ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ֆրանսիական Բորդո քաղաքի օդանավակայանում:


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, պատճառը եղել է ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:
 

BA469 չվերթն իրականացնող ինքնաթիռը, որը Իսպանիայի հյուսիսում գտնվող Բիլբաո օդանավակայանից ուղևորվում էր Լոնդոն, տեղի ժամանակով 23:30-ի սահմաններում արտակարգ վայրէջք է կատարել Բորդոյի օդանավակայանում:
 

Ավիաընկերության մամուլի քարտուղարը հաղորդել է, որ արտակարգ վայրէջքի պատճառը եղել է տեխնիկական թերությունը, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվել:

Բրիտանական ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ֆրանսիայում