Դավիթաշեն գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած

11:58 • 28.02.16

Փետրվարի 28-ին` ժամը 09.47-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
 

Դավիթաշեն գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է գազի արտահոսք, կա տուժած