Հնդիկ տղամարդը սպանել է ընտանիքի 14 անդամներին և իրեն

19:40 • 28.02.16

35-ամյա հնդիկ տղամարդը սպանել է իր ընտանիքի 14 անդամներին, այդ թվում՝ յոթ երեխայի և իր ծնողներին՝ ինքն իրեն սպանելուց առաջ: Այդ մասին հայտնել է երկրի ոստիկանությունը, հաղորդում է BBC-ն:

Մումբայի մոտ գտնվող Թանե քաղաքում հարևանները տեղեկացել են հարձակման մասին տղամարդու քրոջ աղաղակներից, ով կենդանի է մնացել հարձակումից հետո:

Ոստիկանությունը հայտնել է, որ դեռ հայտնի չէ, թե ինչու է Հասնին Վարեկարը իրականացրել հարձակումը:

Հաղորդվում է, որ ընտանիքը հավաքվել էր ճաշի համար շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը հայտնել է, որ մեղադրյալը փակել է տան բոլոր դռները և սպանել է իր ընտանիքին, մինչ նրանք քնած են եղել:

Զոհերի մարմինները հայտնաբերվել են կիրակի առավոտյան տղամարդու տանը: Նշվում է, որ Վարեկարը հաշվապահ է աշխատել Մումբայում:

Հնդիկ տղամարդը սպանել է ընտանիքի 14 անդամներին և իրեն