ՌԴ-ի հանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի

14:45 • 28.02.16

ՌԴ Կոմի հանրապետությունում արդեն երեք օր է փորձում են վերացնել «Հյուսիսային» հանքավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքները. գրում է Meduza-ն:
 

Վերջին տվյալներով՝ զոհվել է 36 մարդ՝ հանքի աշխատակիցներ ու փրկարարներ, որոնք որոնողական աշխատանքներ էին իրականացնում:
 

780 մետր խորությամբ մեթանի արտահոսք էր տեղի ունեցել, ինչին հետևել էին երկու պայթյուններ: Վթարի պահին հանքում գտնվել է 111  մարդ: Սկզբում հաղորդվել էր, որ հանքափորների հետ կապ է հաստատվել ու զոհեր չկան: Սակայն ավելի ուշ փրկարարները 4 դի էին հայտնաբերել:
 

Հատնի էր դարձել, որ 9 մարդ թունավորվել է գազից կամ վնասվածքներ է ստացել: 26 հանքափորների հետ կապ հաստատել չէր հաջողվել: Մինչ այժմ նրանք պաշտոնապես անհետ կորած են համարվում, սակայն պատկան մարմիններն արդեն հայտնել են, որ նրանց ողջ գտնելու հավանականություն չկա:

ՌԴ-ի հանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 36-ի