ՌԴ ԱԻՆ ղեկավարը հանքի պայթյունից հետո արգելափակված 26 հանքափորներին զոհված է համարել
Կոմի հանրապետությունում եռօրյա սուգ է հայտարարվել «Հյուսիսային» հանքավայրում տեղի ունեցած պայթյունից հետո:
Այդ օրերին դադարեցվելու են ժամանցային միջոցառումներն ու հաղորդումների հեռարձակումը:
ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչովը հայտարարել է, որ հանքավայրում արգելափակված 26 աշխատակիցները կենդանի մնալու հնարավորություն չեն ունեցել:
Նրա խոսքով՝ այնտեղ բարձր ջերմաստիճան է և թթվածին չկա:
Երկրորդ պայթյունը, որի ընթացքում զոհվել են փրկարարները, տեղի է ունեցել հենց այդ հատվածում:
«Մենք ստիպված ենք ընդունել, որ այն պայմանները, որոնք առկա են հանքավայրի վթարված մասում, ինչ-որ մեկին փրկվելու հնարավորություն չէին կարող տալ»,-ասել է Պուչկովը:
Պայթյունը տեղի էր ունեցել փետրվարի 25-ին: Մեթանի արտահոսքից հետո երկու պայթյուն էր գրանցվել, որը հանգեցրել էր փլուզման:
ՌԴ ԱԻՆ-ը հաստատել է, որ հանքավայրում տեղի ունեցած կրկնակի պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել, վիրավորվել են 5-ը:
Զոհերից 5-ը լեռնային փրկարարները են, մեկը՝ հանքի աշխատակից:










