Քաղցկեղով հիվանդ 90-ամյա ամերիկուհին բուժում ստանալու փոխարեն նախընտրել է ճամփորդել աշխարհով մեկ (լուսանկարներ)
ԱՄՆ Միչիգան նահանգի 90-ամյա բնակչուհին, ում քաղցկեղ էին ախտորոշել, հրաժարվել է բուժում ստանալուց և սկսել է ճամփորդել տարբեր երկրներով:
Ինչպես հայտնում է The Metro-ն` 90-ամյա ճանապարհորդուհու ֆեյսբուքյան էջին 63 000 մարդ է հետևում: Նորմա անունով ամերիկուհին իր հիվանդության մասին իմացել է ամուսնու` քաղցկեղից մահանալուց հետո: Նա կտրականապես մերժել է վիրահատությունն ու ցանկացած բուժում:
Փոխարենը Նորման նախընտրել է ճամփորդել:
«Նորմայի ոչ մի տեղը չի ցավում, միտքը սուրն է, և նա շատ է սիրում ճանապարհորդել», - ասել է ամերիկուհու հարսը: Բժիշկները թույլ են տվել նրան ճամփորդել և խոստովանել են, որ կտրուկ բուժօգնությունը կարող էր մահացու լինել տարեց կնոջ համար:

















