«Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինները հարձակվել են Հալեպի բնակելի թաղամասերի վրա. РИА Новости

14:20 • 29.02.16

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հրթիռակոծել են Հալեպ քաղաքի քրդաբնակ թաղամասերը, հարձակվել են սիրիական բանակի և ժողովրդական աշխարհազորայինների անցակետերի վրա։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է РИА Новости-ի աղբյուրը։

 

««Ջեբհաթ ան-Նուսրան» այսօր հրթիռակոծել է Էլ-Մաշարիկա, Աշրաֆիա, էզ-Զահրա և Շեյխ-Մակսուդ թաղամասերը: Այնտեղ, որտեղ քրդեր են ապրում։ Բանի Զեյդ թաղամասի փողոցների ուղղությամբ մի քանի ժամ կրակ են բացել դիպուկահարները: Էզ-Զահրայի և Շեյխ-Մակսուդի կողմից գրոհայինների ջոկատները հարձակվել են սիրիական բանակի անցակետի և մեր դիրքերի վրա, բայց ահաբեկիչների թիվը փոքր է եղել, մարտը կարճ է տևել, և գրոհայինները հետ են քաշվել»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

 

Աղբյուրի համաձայն՝ հրթիռակոծության հետևանքով ոչ ոք չի մահացել։ Մի քանի հոգի ստացել են վնասվածքներ և ժամանակին հոսպիտալացվել։

 

 

«Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայինները հարձակվել են Հալեպի բնակելի թաղամասերի վրա. РИА Новости