Անգելա Մերկելը ներգաղթյալների հարցում պաշտպանել է Հունաստանին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանել է Հունաստանին՝ երկիր ժամանող ներգաղթյալների աճող թվի ֆոնին, գրում է Интерфакс-ը:
«Դուք իսկապե՞ս հավատում եք, որ եվրոգոտու երկրները, որոնք նախորդ տարի այդքան ջանք են ներդրել, որպեսզի պահպանեն Հունաստանն իրենց շարքերում, կարող են թույլ տալ Հունաստանին հայտնվել քաոսում»,- հայտարարել է Մերկելը:
Նա նշել է, որ դեմ է ներգաղթյալների համար սահմանների փակմանը մի երկրների կողմից` ի վնաս այլ երկրների:
«Դա իմ Եվրոպան չէ»,- ասել է կանցլերը, ում կարծիքով՝ եվրոպական պետությունները պետք է ընդհանուր ուղիներ գտնեն միգրացիոն ճգնաժամի լուծման համար:
Նախօրեին միգրացիոն հարցերով հույն նախարար Յանիս Մուզալասը հայտնել էր, որ, իշխանությունների գնահատականով, մարտին Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներից Հունաստան կարող են ժամանել 50.000-ից մինչև 70.000 փախստականներ: Այժմ նրանց քանակը գերազանցում է 20.000-ը։










