Կառլ Լագերֆելդը կանխատեսել է նորաձևության արդյունաբերության ավարտը
Chanel ֆրանսիական նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կառլ Լագերֆելդը քննադատել է որոշ բրենդների գաղափարը՝ նոր հավաքածուներից իրեր վաճառել անմիջապես դրանց ցուցադրությունից հետո, հաղորդում է lenta.ru-ն։ Դիզայների կարծիքով՝ այդ միտումը կհանգեցնի նորաձևության աշխարհի ավարտին։
«Դա խառնաշփոթ է։ Մարդկանց ժամանակ է պետք հագուստի ընտրության համար: Այլապես նորաձևության աշխարհի վերջը կգա»,- ասել է նա:
Տարվա սկզբից մի քանի նորաձևության տներ, օրինակ՝ Tommy Hilfiger-ը, Burberry-ն և Tom Ford-ը, փոխել են ցուցադրությունների ժամանակացույցը՝ մանրածախ վաճառքի օրացույցի և խոշոր ռիթեյլերների դիմումների համաձայն: Նոր սեզոնից գնորդները կկարողանան հագուստ և աքսեսուարներ ձեռք բերել անմիջապես ցուցադրությունից հետո:
Այդ միտումը քննադատել է նաև Gucci իտալական նորաձևության տան սեփականատեր Ֆրանսուա Պինոն: Նրա կարծիքով՝ բիզնեսի նման մոտեցումը «ջնջում է ճոխության մասին երազանքը»:
Մինչ նոր հավաքածուի՝ վաճառքում հայտնվելն ավանդաբար մի քանի ամիս է անցնում ցուցադրությունից հետո: Այդ սպասումը, Պինոյի խոսքով, «բուռն ցանկություն է առաջացնում»։










