Շուտով տեղի կունենա Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում. Իրանի ԱԳՆ

15:38 • 29.02.16

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտնել է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ առաջիկայում կայանալիք հանդիպման մասին, հաղորդում է РИА Новости-ն:

 

«Շուտով կանցկացվի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: Այդ հանդիպմանը կքննարկվեն Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման հարցերը»,- ասել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Հուսեյն Անսարին։

 

Ալիևն Իրան էր այցելել անցած շաբաթ: Բանակցությունների արդյունքներով Իրանի և Ադրբեջանի նախագահները 11 համաձայնագիր էին ստորագրել տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցության մասին։

Շուտով տեղի կունենա Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում. Իրանի ԱԳՆ