Ճապոնիայի կայսրը դադարեցրել է իր պարտականությունների կատարումը՝ գրիպի պատճառով
Ճապոնիայի կայսր Ակիհիտոն երկուշաբթի օրը՝ փետրվարի 29-ին, դադարեցրել է իր պարտականությունների կատարումը՝ գրիպի պատճառով, հաղորդում է korrespondent.net-ը։
Կայսերական պալատի ղեկավարությունը հայտնել է, որ նրան հանգիստ են նշանակել, հոսպիտալացման մասին դեռ խոսք չի գնում։
83-ամյա միապետի ջերմությունը բարձրացել է մինչև 38 աստիճան։
Հիվանդության ախտանշանները կայսեր մոտ հայտնվել են դեռևս փետրվարի 27-ին, իսկ հաջորդ օրը բժիշկները պարզել են, որ դա գրիպ է, որի վարակն այժմ գրանցվել է Ճապոնիայում։
2012 թվականի փետրվարին ճապոնացի միապետը սրտի ծանր վիրահատություն է տարել և մի քանի ամսով ստիպված է եղել փոխանցել իր պարտականությունների կատարումը ժառանգորդ արքայազն Նարուհիտոյին։










