Մոսկվայում ձերբակալված դայակը երեխային գլխատել է ամուսնու դավաճանության պատճառով. LifeNews (տեսանյութ)

14:52 • 29.02.16

Մոսկվայում իրավապահների կողմից ձերբակալված դայակը` Ուզբեկստանի 39-ամյա քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովան, ով մեղադրվում է 4 տարեկան երեխայի դաժան սպանության համար, պատմել է սարսափելի արարքի դրդապատճառի մասին:

 

Ինչպես հայտնում է lifenews.ru-ն, դայակը հարցաքննության ժամանակ ասել է, որ նման քայլի է դիմել ամուսնու դավաճանության պատճառով: Սակայն թե ինչ կապ ունի իր ամուսնու դավաճանությունը փոքրիկի ընտանիքի հետ, կինը չի կարողացել բացատրել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Բոբոկուլովան գլխատել է 4-ամյա Նաստյային, ինչից հետո վառելիք է լցրել տնով մեկ ու հրկիզել այն: Այնուհետև հիջաբ հագած կինը, երեխայի գլուխը ձեռքին, ուղևորվել է «Օկտյաբրսկոյե պոլե» մետրոյի կայարանի մոտ: Այնտեղ նրան է մոտեցել մի ոստիկան` պահանջելով ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր: Ի պատասխան` կինը պայուսակից հանել է երեխայի գլուխն ու սպառնացել պայթեցնել ինքն իրեն։

 

Տեսանյութը դիտել այստեղ։
 

Մոսկվայում ձերբակալված դայակը երեխային գլխատել է ամուսնու դավաճանության պատճառով. LifeNews (տեսանյութ)