ԻՊ-ն ուժերը կենտրոնացնում է Ռաքքայի հյուսիսում՝ հարձակման անցնելու համար. քրդական աղբյուր

15:16 • 29.02.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն ուժերը կենտրոնացնում են Ռաքքա նահանգի հյուսիսում՝ նպատակ ունենալով հարձակվել քրդական ինքնապաշտպանական ուժերի վրա, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

«ԻՊ-ն ուժեր է տեղակայել Ռաքքայի հյուսիսում գտնվող ճակատային գծում։ Նրանք պատրաստվում են այդ շրջանում դարձյալ հարձակվել քրդական ինքնապաշտպանական ուժերի վրա»,-ասել է աղբյուրը։

 

Աղբյուրի խոսքով՝ ահաբեկիչները կարողացել են քրդերի հետ մարտերից հետո գրավել Ազ-Զայբաքիա գյուղը՝ Համամ աթ-Թուրքմանի մոտակայքում։ Բնակավայրը գրավելուց հետո ահաբեկիչները մահապատժի են ենթարկել բոլոր նրանց, ովքեր աջակցել էին քրդերին։

 

«ԻՊ-ի զինյալները Համաթ աթ-Թուրքմանում ողջ-ողջ այրել են երեք բնակչի՝ նրանց մեղադրելով քրդական ինքնապաշտպանական ուժերի հետ կապ ունենալու համար»,-ասել է աղբյուրը։

 

ԻՊ-ի զինյալները շաբաթ օրը Թուրքիայի և սիրիական Ռաքքայի կողմերից հարձակվել էին քրդական Թել-Աբյադ քաղաքի վրա։

 

Թել Աբյադից բացի, զինյալները հարձակվել են նաև մի շարք այլ բնակավայրերի վրա։ Կիրակի քուրդ զինյալներն ահաբեկիչներից հետ են վերցրել իրենց բնակավայրն ու ոչնչացրել 70 զինյալի։
 

ԻՊ-ն ուժերը կենտրոնացնում է Ռաքքայի հյուսիսում՝ հարձակման անցնելու համար. քրդական աղբյուր