Լոնդոնի «Գեթվիկ» օդանավակայանը ժամանակավորապես փակ է՝ վառելիքի արտահոսքի պատճառով
Լոնդոնի «Գեթվիկ» օդանավակայանում ավիահաղորդակցությունը ժամանակավորապես դադարեցվել է՝ վառելիքի արտահոսքի պատճառով: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը:
Վառելիքի արտահոսքը տեղի է ունեցել թռիչքուղիներից մեկի վրա, դրա պատճառը դեռ չի պարզվել:
Ավիահաղորդակցությունը «կվերականգնվի մոտ ժամանակներս», հայտնել է մամուլի ծառայությունը:
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ ժամանակավորապես չեղյալ են հայտարարվել բոլոր չվերթները: Նրա խոսքով՝ մի քանի ժամանող չվերթներ ստիպված են օդում մնալ, բայց օդանավակայանը դրանք կընդունի «առաջնահերթության կարգով»՝ թռիչքուղու անվտանգության հետ կապված ստուգումներից անմիջապես հետո։










