Մեքսիկայում հանցագործները ռադիոակտիվ նյութերով բեռնատար են առևանգել, տագնապ է հայտարարվել
Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային համակարգման ծառայությունը կիրակի երեկոյան տագնապ է հայտարարել մի շարք շրջաններում՝ ռադիոակտիվ նյութերով բեռնատարի առևանգման առնչությամբ, հաղորդում է ТАСС-ը։
Գերատեսչության տվյալներով՝ անհայտ հանցագործները երկրի կենտրոնական հատվածում՝ Կերետարո նահանգում, մեքենա են առևանգել, որի մեջ եղել է արդյունաբերական ռադիոգրաֆիայում օգտագործվող իրիդիում-192:
Ռադիոակտիվ նյութի քանակի մասին տեղեկություններ չեն հրապարակվել։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ կոնտեյներից այդ նյութի դուրսբերումը կարող է ծանր վնասվածքներ առաջացնել նրա մոտ, ով գտնվում է այդ նյութի հարևանությամբ անգամ կարճ ժամանակահատվածում:










