Պետերբուրգում հոսպիտալացվել է Ալեքսանդր Ռոզենբաումը

20:51 • 29.02.16

Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է ռուս երաժիշտ Ալեքսանդր Ռոզենբաումը:

 

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն:

 

Այս լուրը լրատվամիջոցին հաղորդել է երաժշտական խմբի արտիստներից մեկը: Նա տեղեկացրել է, որ Ալեքսանդր Ռոզենբաումի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չկան:  Այդուհանդերձ, նա հրաժարվել է ներկայացնել մանրամասներ Ալեքսանդր Ռոզենբաումի հոսպտալացման վերաբերյալ:

 

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով, Ալեքսանդր Ռոզենբաումը հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով: Դրանից բացի հայտնի է դարձել, որ նա վատ է զգացել Սիրիայից վերադառնալու ժամանակ:



 

Պետերբուրգում հոսպիտալացվել է Ալեքսանդր Ռոզենբաումը