Ինձ համար դու լավագույնն ես. Շվարցենեգերը սփոփել է «Օսկարի» չարժանացած Ստալոնեին (տեսանյութ)

17:00 • 29.02.16

Հանրահայտ դերասան Առնոլդ Շվարցենեգերը սփոփել է իր գործընկեր Սիլվեստեր Ստալոնեին, ով չի արժանացել «Օսկար» մրցանակի «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» անվանակարգում, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Twitter սոցիալական ցանցում։

 

«Ինձ համար դու լավագույնն ես, դու հաղթող ես, ես հպարտանում եմ քեզանով»,- ասում է Շվարցենեգերն իր ընկերոջը:

 

Սիլվեստեր Ստալոնեն մրցանակի էր ներկայացվել «Քրիդ. Ռոքիի ժառանգը» ֆիլմում դերի համար: Նախկինում բազմիցս վատագույն դերասան ճանաչված աստղի խաղը ստացել է քննադատների և հանդիսատեսի դրական արձագանքը: Ֆիլմի համար Սիլվեստեր Ստալոնեն արդեն ստացել է «Ոսկե գլոբուս» և անգամ արժանացել «Ոսկե ազնվամորի-2016» մրցանակին։

 

 

Sly, to me you're always the best, no matter what they say.

Posted by Arnold Schwarzenegger on Sunday, February 28, 2016

 

Ինձ համար դու լավագույնն ես. Շվարցենեգերը սփոփել է «Օսկարի» չարժանացած Ստալոնեին (տեսանյութ)