Ստավրոպոլում Սու-25 օդանավ է կործանվել. օդաչուն զոհվել է

22:43 • 29.02.16

ՌԴ Ստավրոպոլի երկրամասում Սու-25 ինքնաթիռ է վթարվել  ծրագրային ուսումնավարժանքային թռիչք կատարելիս: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով  ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը, ինքնաթիռի կործանման հետևանքով օդաչու է զոհվել:

«Այսօր 19:23-ին (տեղի ժամանակով) Ստավրոպոլի երկրամասի Բուդենովսկ օդանավակայանի շրջանում  ուսումնավարժանքային թռիչք  իրականացնելիս կործանվել է ՌԴ Սու-25 ինքնաթիռը», - ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ թռիչքը իրականացվելիս է եղել առանց զինամթերքի: Ինքնաթիռն ընկել է ոչ մարդաշատ վայրում, զոհեր չեն եղել:

Վթարի պատճառները պարզելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել ՌԴ պաշտպանության նախարարությունում:


 

Ստավրոպոլում Սու-25 օդանավ է կործանվել. օդաչուն զոհվել է