Բան Կի Մունը հաստատել է, որ Սիրիայում հրադադարը պահպանվում է

17:21 • 29.02.16

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ Սիրիայում հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է, չնայած տեղի ունեցած մի շարք միջադեպերին, տեղեկացնում է gazeta.ru-ն։


«Մեծ հաշվով, ռազմական գործողությունները դադարեցնելու ռեժիմը պահպանվում է, չնայած այն հանգամանքին, որ մենք գրանցել ենք մի քանի միջադեպեր»,-ասել է նա Սիրիայի աջակցության խմբի նիստի մեկնարկից առաջ։

 

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ Սիրիայում աշխատանքային խումբը փորձում է համոզվել, որ հրադադարի ռեժիմը կարող է շարունակվել։


Ավելի վաղ Բան Կի Մունը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրականացումը դարձել է լավագույն հնարավորությունը երկրում բռնության մակարդակը նվազեցնելու համար։
 

Բան Կի Մունը հաստատել է, որ Սիրիայում հրադադարը պահպանվում է