Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել Սիրիայի հարցով աշխատանքային խմբի նիստ հրավիրել
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էյրոն կոչ է արել Սիրիայի հարցով աշխատանքային խմբի նիստ հրավիրել՝ հրադադարի խախտումը քննարկելու համար, հաղորդում է Reuters-ը։
Էյրոն Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում լրագրողներին հայտնել է, որ տեղեկություններ ունի Սիրիայում չափավոր ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող գոտիների դեմ հարձակումների վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիրիայի ընդդիմությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում պատմել է հրադադարի խախտման վտանգի մասին։
Հրադադարի ռեժիմը Սիրիայում սահմանվել է փետրվարի 27-ին: Համապատասխան համաձայնագիրը մշակվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի աջակցությամբ:










