Ստեղծվել են պայմաններ միջսիրիական բանակցությունները վերսկսելու համար. սիրիական ընդդիմություն

16:12 • 29.02.16

Միջսիրիական բանակցությունների վերսկսման համար պայմաններ են ստեղծվել, դրանք անտեսելը կամ խաթարելը դժվար կլինի, կարծում է «Ազգային կամք» կուսակցության քարտուղար, Փոփոխությունների ու ազատագրման ճակատի ղեկավարության անդամ Քադրի Ջամիլը։

 

«Բանակցությունները կկայանան մարտի 7-ին։ Վերջին անգամ Ժնևում դրանք սկսելու համար չկային բավարար ու օբյեկտիվ պայմաններ, իսկ այժմ կան բոլոր պայմանները»,-ասել է Ջամիլը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նրա խոսքով՝ «հնարավոր է, որ կլինեն սադրանքներ, քանի որ դա շատ բարդ գործընթաց է, սակայն մենք պետք է նորից փորձենք նստել բանակցությունների սեղանի շուրջ ու հասնել վերջնական հրադադարի»։

 

«Տեսնենք՝ կգտնե՞ն արդյոք բանակցությունները տապալելու հարցում շահագրգիռ կողմերը պատճառներ՝ դրանք անտեսելու կամ տապալելու համար։ Ես կարծում եմ, որ այդ իրավիճակում դա դժվար կլինի»,-նշել է նա։

Ստեղծվել են պայմաններ միջսիրիական բանակցությունները վերսկսելու համար. սիրիական ընդդիմություն