Ռուսները պատրաստ չեն ներել Թուրքիային խոցված Սու-24-ի համար. հարցում

12:43 • 29.02.16

Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի նոր հարցման տվյալների համաձայն՝ ՌԴ քաղաքացիները պատրաստ չեն ներել Թուրքիային դավաճանության համար առնվազն մինչև թուրքական իշխանությունների կողմից պաշտոնական ներողություն խնդրելը, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Հարցումը ցույց է տվել, որ Ռուսաստանի քաղաքացիների երկու երրորդը՝ 63 տոկոսը, վստահ է, որ պետք չէ չեղարկել ավելի վաղ սահմանված հակաթուրքական պատժամիջոցները, իսկ երեք չորրորդը՝ 78 տոկոսը, դեմ է որևէ փոխզիջման, մինչև Թուրքիան պաշտոնապես ներողություն չխնդրի կործանված Սու-24-ի համար։

 

Ընդ որում՝ հարցվածների կեսից ավելին՝ 54 տոկոսը, ռուս-թուրքական կոնֆլիկտում պարտված կողմ է համարում հենց Թուրքիային։ Յուրաքանչյուր երրորդը՝ 35 տոկոսը, կարծում է, որ այս կոնֆլիկտում տուժած կարելի է համարել երկու կողմերին էլ։

 

Հարցմանը մասնակցել է 1.600 մարդ՝ Ռուսաստանի 46 շրջանների 130 բնակավայրերից։

 

Հիշեցնենք, որ ռուսական Սու-24-ը նոյեմբերի 24-ին խոցվել էր թուրքական F-16-ի կողմից և ընկել սիրիական տարածքում։ Անկարայի պնդմամբ՝ Սու-24-ը մտել է իր օդային տարածք։ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել էր, որ ինքնաթիռը սահմանը չի հատել։

Ռուսները պատրաստ չեն ներել Թուրքիային խոցված Սու-24-ի համար. հարցում