Թուրքմեն կանանց Մարտի 8-ի առթիվ 11-ական դոլար կնվիրեն

13:38 • 29.02.16

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրամանագիր է ստորագրել Կանանց միջազգային օրվա առթիվ գումարի տեսքով նվերներ հանձնելու մասին, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Փաստաթղթի համաձայն՝ մարտի 1-5-ը պետության ղեկավարի անունից 40 մանաթի (11 դոլար) չափով գումարային նվերներ կհանձնվեն այն կանանց, ովքեր աշխատում են հիմնարկներում, ձեռնարկություններում և կազմակերպություններում՝ անկախ սեփականության տեսակից, ինչպես նաև թոշակ և նպաստ ստացող, ասպիրանտուրայում սովորող կանանց, ուսանողուհիներին, դպրոցականներին և նախադպրոցական հաստատություններ հաճախող աղջիկներին:

 

Թուրքմենստանում արդեն մի քանի տարի նախագահի անունից գումարային նվերներ են հանձնվում։

 

Թուրքմեն կանանց Մարտի 8-ի առթիվ 11-ական դոլար կնվիրեն