ՄԱԿ-ը հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակման մեջ գտնվող սիրիական քաղաքներ

18:43 • 29.02.16

ՄԱԿ-ի մեքենաների շարասյունը` բեռնավորված ջրով, սննդամթերքով և դեղամիջոցներով,  ուղևորվել է  Սիրիայի հակամարտոության գոտիներում շրջափակման մեջ գտնվող քաղաքներ:

BBC-ի հաղորդմամբ` սա միայն սկիզբն է  հումանիտար օգնության, որի շրջանակներում մտադիր են օգնություն հասցնել ավելի քան 150 000 սիրիացիների:

Մասնավորապես, օգնությունը ուղարկվել է Մաադամիա քաղաք, որը շրջափակված է կառավարական զորքերի կողմից:

ՄԱԿ-ի հումանիտար առաքելության իրագործումը հնարավոր է դարձել փետրվարի 27-ին սահմանված հրադադարի շնորհիվ: ՄԱԿ-ը մտադիր է առաքելությունն իրականացնել 5 օրվա ընթացքում:


 

ՄԱԿ-ը հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակման մեջ գտնվող սիրիական քաղաքներ