ԱՄՆ-ում ոստիկանության երիտասարդ աշխատակցուհին սպանվել է իր աշխատանքային առաջին իսկ օրը
ԱՄՆ Վիրջինիա նահանգում ոստիկանության երիտասարդ աշխատակցուհին սպանվել է իր աշխատանքային առաջին իսկ օրը, գրում է Корреспондент-ը:
Դեպքը տեղի է ունեցել Վուլբրիջ քաղաքում. 29-ամյա Էշլի Գուինդոնը ժամանել է դեպքի վայր, որտեղ տեղի է ունեցել կենցաղային վեճ։ Միջադեպի հետևանքով նրա 2 գործընկերները ստացել են հրազենային վնասվածքներ և գտնվում են հիվանդանոցում, նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:
Կրակողը ձերբակալվել է, նա զինծառայող է: Հանցագործը չի տուժել: Նա գնդակահարել է կնոջը, այնուհետև կրակ է բացել ժամանած ոստիկանների ուղղությամբ, հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ տանն այդ պահին երեխա էլ է գտնվել:










