Թյուրիմացություն է տեղի ունեցել, Գոռ Վարդանյանը հիվանդության պատճառով չի ներկայացել դատարան. պաշտպան

13:54 • 01.03.16

Դերասան Գոռ Վարդանյանը, ով մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ, հիվանդ է հարբուխով և այս իսկ պատճառով չի ներկայացել Կենտրոն և   Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ընթանում էր նրա գործով դատաքննությունը:
 

Այս մասին Tert.am-ին հայտնեց դերասանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը:


«Տեղի է ունեցել թյուրիմացություն, Գոռ Վարդանյանը գրիպ է, այս վերջին վիրուսներից, ես ինքս էլ չհասցրեցի դատարանին տեղեկացնել այդ մասին»,-հայտնեց պաշտպանը:


Հիշեցնենք, որ Կենտրոն Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր դերասան Գոռ Վարդանյանին դատարան բերման ենթարկելու որոշում կայացրեց:
Հաջորդ դատականը նիստը նշանակված է մարտի 10 -ին:
 

Թյուրիմացություն է տեղի ունեցել, Գոռ Վարդանյանը հիվանդության պատճառով չի ներկայացել դատարան. պաշտպան