ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են իրենց կամքը թելադրել առաջնագծում

10:18 • 01.03.16

Փետրվարի 29-ին և լույս մարտի 1-ի գիշերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 900 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։


Շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ /1 արկ/:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում իրենց կամքը թելադրել առաջնագծում:



 

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են իրենց կամքը թելադրել առաջնագծում