Սիրիայի բանակը 1 շաբաթում ԻՊ-ի 100 գրոհային է ոչնչացրել
Սիրիայի կառավարական ուժերը մեկ շաբաթում Հանասեր-Հալեպ ռազմավարական նշանակություն ունեցող մայրուղու համար մղված մարտերում ավելի քան 100 գրոհայինների են ոչնչացրել «Իսլամական պետություն» խմբավորումից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրը։
Հանասեր-Հալեպ մայրուղին, որն անվանում են «կյանքի ուղի», արգելափակված է եղել ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, ազատագրվել է մոտ մեկ շաբաթ առաջ: Գրոհայինները գրավել են Հանասեր քաղաքն ու հարակից գյուղերը` այնտեղից կրակ բացելով աշխարհազորայինների ջոկատների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Սիրիայում փետրվարի 27-ից հրադադարի ռեժիմ է հաստատվել, որը չի տարածվում «Ջեբհաթ ան-Նուսրա» և «Իսլամական պետություն» խմբավորումների վրա:










